Երեւանում երեկ երեկոյան հիվանդը ապակյա շշով հարվածել է կանչով նրա տուն մեկնած «Շտապօգնության» բժշկին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
«Բժիշկը տեղափոխվել է հիվանդանոց, գլուխն էր վնասվել, վիրակապել են, գնացել է տուն»,- ասաց նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի Աջափնյակ համայնքում արտակարգ դեպք է տեղի ունեցել:
Առաքելյան փողոցի տներից մեկի բնակիչը շտապօգնություն է կանչել եւ երբ շտապօգնության խումբը տեղ է հասել, տան տերը վիճել է բժշկի հետ, ապա հարվածներ հասցրել նրա գլխին:
Շտապօգնության խումբը դեպքի մասին ահազանգել է ոստիկանություն:




























