Հայաստանի ԱԻՆ-ում, նոյեմբերի 16-ին, ժամը 21.41-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի նախկին «Սելխոզտեխնիկա»-ի պահեստում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ հատուկ տեխնիկա հրդեհաշիջման աշխատանքներն արագացնելու համար:

Պարզվել է, որ Երիտասարդական թաղամասի վերջնամասում այրվում է մոտ 3000 հակ պահեստավորված անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.23-ին: