Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 17-ին, ժամը 11.25-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Գայի պողոտայի շենքերից մեկի բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ մուտքի դռան մոտ՝ հատակին ընկած, հայտնաբերել են 81-ամյա Ա. Ա.-ի դին:




























