Նոյեմբերի 16-ին, ժամը 16.35-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ Էստոնական փողոցում, դպրոցի մոտ, զենք են թողել:

Մեկնած օպերատիվ խումբը Էստոնական փողոցի թիվ 8 հասցեում գործող դպրոցի հարեւանությամբ գտնվող տարածքում հայտնաբերել է «SIG SAUER» տիպի, 9 մմ տ/չ ատրճանակ՝ պահունակով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: