Հնդկաստանի կառավարությունը խոշոր թղթադրամները շրջանառությունից հանելու մասին որոշումից հետո խստացրել է նաեւ արժույթի փոխանակման կանոնները։
Հիմա մեկ մարդը կարող է միանգամից միայն 2 հազար ռուպի փոխանակել՝ մոտ 30 դոլար, մնչդեռ առաջ թույլատրվում էր փոխանակել 4 հազար ռուպի, փոխանցում է BBC–ն։
Անցած շաբաթ Հնդկաստանի վարչապետը հայտնել էր, որ շրջանառությունից հանում է 500 ու 1000 ռուպի անվանական արժեքով թղթադրամները, որոնք կազմում են երկրում կանխիկ գումարի շրջանառության 85 տոկոսը։
Փորձագետների կարծիքով Հնդկաստանում «սեւ փողերի» շուկան շատ մեծ է։ Խոսքն այն միջոցների մասին է, որոնք ապօրինի ճանապարհով են ստացվում կամ էլ քողարկվել են հարկային մարմիններից։ Ստիպելով հանձնել շրջանառությունից հանված ամենագործածական թղթադրամները՝ իշխանությունները ուզում են բացահայտել սեւ շուկայի մասնակիցներին։




























