Իսրայելի ԱԳՆ–ն հրաժարվել է մեկնաբանել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը, որ Դոնալդ Թրամփի հաղթանակի առանցքային պատճառը հրեական փողերն են եղել, հայտնում է NEWSru Israel–ը։
«Եթե դու ուզում ես իմանալ, թե ինչ կլինի Ամերիկայում, պետք է ու՞մ հետ խոսել։ Պետք է խոսել հրեաների հետ բնականաբար»,– ասել էր Զախարովան «Ռոսիա 1»–ի եթերում։
Զախարովան հրեական ակցենտով ներկայացրել էր ԱՄՆ–ում իր ծանոթների բառերը. «Նրանք ինձ ասացին, թե Մարոչկա, մենք, իհարկե, կտանք Քլինթոնին, բայց հանրապետականներին կրկնակի շատ կտանք։ Վերջ հարցը փակված էր։ Այդ պատճառով, եթե ուզում եք ապագան իմանալ, մայնսթրիմ թերթեր մի՛ կարդացեք։ Բրայթոնում մեր մարդիկ ամեն բան կպատմեն»,– ասել էր Զախարովան։




























