Աստղագետները հայտնել են այն մասին, որ ապագայում մարդիկ նույնիսկ գիշերային ժամերին այլեւս չեն կարողանա առանց հատուկ սարքերի տեսնել աստղերը, փոխանցում է Informing–ը։

Մասնագետների խոսքով, 150 մլրդ տարի հետո գիշերային երկինքը կփոխվի։ Եվ դա տեղի է ունենալու, որովհետեւ Տիեզերքը մոտենում է իր ջերմային մահվան։ Գիտնականների խոսքով, հետազոտությունները ցույց են տվել, որ տարածքի ընդլայնումը տեղի է ունենում լույսի արագությունը գերազանցող արագությամբ։

Աստիճանաբար, Տիեզերքի ընդլայնման պատճառով, աստղերը այսպես կոչված տիեզերական հորիզոնի հետեւը կանցնեն, ու դրա համար էլ մարդիկ առանց հատուկ սարքերի չեն կարողանա տեսնել դրանք։ Հիմա աստղերի միայն փոքր մասն է հորիզոնի հետեւում գտնվում, բայց աստիճանաբար նման աստղերի քանակը կշատանա։