Արեւելյան գործընկերության ծրագիրը կարեւոր է ինչպես ԵՄ երկրների, այնպես էլ այն 6 պետությունների համար, որոնք դրան մասնակցում են։ Այս մասին նոյեմբերի 17-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, Երեւանում ասել է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան Քրիստոֆ Բեյահը։
«Մենք վստահ ենք, որ ԵՄ–ն կարող է կամուրջ դառնալ 28 եվրոպական երկրնբերի եւ ծրագրի 6 մասնակից երկրների միջեւ։ Մեզ համար ծրագիրը բնութագրվում է կոնկրետ միջոցառումներով, ժողովուրդների միջեւ հարաբերությունների զարգացմամբ, ենթակառուցվածքների զարգացմամբ եւ արդյունավետ կառավարմամբ, ինչպես նաեսւ ժողովրդավարության կայացմամբ եւ կաշառակերության դեմ պայքարով»,– ասել է նա։



























