Սինգապուրում բնակվող փոքրիկ աղջիկը սոցցանցի օգտատերերին զարմացրել է իր խիտ ու փարթամ մազերով, հայտնում է Daily Mail–ը։
21 ամսական Հիզերի մոր՝ Նիա Սերնայի խոսքով, երբ աղջիկն ընդամենը մի քանի ամսական էր, նրա մազերի երկարությունն արդեն 15 սանտիմետրի էր հասնում։ 33-ամյա կնոջը հաճախ են փողոցում կանգնեցնում անցորդները, որպեսզի հիանան աղջկա փարթամ մազերով ու լուսանկարվեն նրան հետ։ Շատերն էլ կարծում էին, թե դա կեղծամ է։




























