Կոստրոմայում նկարահանումների ժամանակ դրոնը վախեցրել է կատվին, հայտնում է «360» հեռուստաալիքը, որը նկարահանումների համար դրոն էր օգտագործել։

«Սկզբում կատուն երկար ուսումնասիրում էր թռչող օբյեկտը։ Որքան մոտենում էր   սարքը, այդքան կատուն խուճապի էր մատնվում, իսկ հետո փախավ»,- ասվում է նյութում։

Վերջին տարիներին հեռուստաընկերությունները սկսել են լայնորեն կիրառել ինքնակառավարվող նկարահանող սարքերը՝ բարձրությունից զանազան օբյեկտներ ու միջոցառումներ նկարահանելու համար։ Մասնավորապես հեռուստալրագորղները նման սարքերի միջոցով են նկարահանումներ անում Սիրիայում։