Ժնևում Sotheby's աճուրդային տունը հազվագյուտ երկնագույն ադամանդ է վաճառել, հայտնում է Rambler News Service–ը։
Թանկարժեք քարը վաճառվել է 17․1 մլն դոլարով։
ՄԻնչև աճուրդը այն գնահատվում էր 15-ից 25 մլն դոլար։ Գնորդի անունը չեն հայտնում։
Sotheby's -ի ներկայացուցիչ Դեւիդ Բեննեթը բացատրել է, որ նման քարերի արժեքը պայմանավորված է նրանով, որ դրանք արդյունահանվում են միայն ՀԱՀ մեկ հանքավայրում ու արդյունահանված քարերի միայն մեկ տոկոսն ունի նման գույն։
Այս երանգի ամենախոշոր քարերից մեկը «Երկնագույն Օփենգեյմերն» ադամանդն է, այն կշռում է 14․6 կարատ, իսկ անունը քարին տվել էր նախկին սեփականատերը՝ Ֆիլիպ Օփենգեյմերը։
Այդ ադամանդի արժեքը 45 մլն դոլար է։




























