Ամերիկյան iPass ընկերությունը, որը  Wi-Fi–ի տրամադրման ծառայություններ է մատուցում, հարցում է իրականացրել 1․7 հազար մարդկանց շրջանում, ովքեր աշխատանքի բերումով ստիպված են շատ ճամփորդել։

Որպես առաջին անհրաժեշտություն հարցման մասնակիցները նշել են Wi-Fi-ի առկայությունը։ Այսպես է պատասխանել հարցման մասնակիցների 40 տոկոսը, որի համար Wi-Fi-–ի հասանելիությունը մնացած ամեն ինչից կարեւոր է, գրում է Business Insider–ը։

Ամենօրյա սեքսը անհրաժեշտ է համարում 37 տոկոսը, 14 տոկոսին անհրաժեշտ է շոկոլադ, իսկ 9 տոկոսն էլ չի պատկերացնում իր կյանքն առանց խմիչքի։

72 տոկոսն էլ հայտնել է, որ հյուրանոցն ընտրելիս առաջնորդվում են Wi-Fi–ի առկայությամբ ու որակով։