Հիմնականում շատ են ծխում այն տղամարդիկ, որոնց աշխատանքը մշտական սթրեսների հետ է կապված։ Նման եզրակացության են հանգել ավստրալիացի գիտնականները, փոխացում է Informing–ը։
Մասնագետները հազար տղամարդու մասնակցությամբ փորձ են իրականացրել։
Նրանք, ովքեր շաբաթական 50 ժամից շատ են աշխատում, մյուսներից հաճախ են տառապում ծխելու սովորությունից։
Հետազոտողների խոսքով փորձի մասնակիցների մոտ 70 տոկոսը սկսել է ծխել աշխատանքի ընդունվելուց հետո։
Բացի դրանից սթրեսները ու աշխատավայրում լարված մթնոլորտը բացասաբար են ազդում մարդու առողջության վրա։
Աշխատանքային նման պայմանները հաճախ են դառնում ծխելու, նաեւ լուրջ հիվանդությունների պատճառ։




























