Սինգապուրցի գիտնականները հետազոտության ընթացքում պարզել են, որ կարճ քունը նպաստում է ինֆորմացիան ավելի լավ  հիշելուն, հայտնում է Informing–ը։

Փորձի ընթացքում Սինգապուրի բժշկական դպրոցի մասնագետները 72 կամավորների պատմել են մրջյունների 12 տեսակների եւ ծովախեցգետինների մի քանի տեսակների  մասին։

Ամբողջ տեղեկությունը հաղորդելուց հետո կամավորներին բաժանել են 2 խմբի։ Առաջին խմբին առաջարկել են 1 ժամ տեւողությամբ ֆիլմ դիտել։ Իսկ երկրորդ խմբի մասնակիցներին ուղարկել են կարճ ժամանակով քնելու։ Դրանից հետո բոլոր կամավորներին առաջարկել են պատասխանել մի քանի հարցերի, որոնք վերաբերել են դասախոսության ժամանակ ստացած տեղեկություններին։

Պարզվում է, որ ավելի ճիշտ պատասխաններ են տվել այն մարդիկ, որոնք դասախոսությունից հետո որոշել են մի փոքր քնել։

Գիտնականները նշում են, որ քնի ժամանակ լավ են աշխատում նեյտրոնները, որոնք պատասխանատու են ինֆորմացիան հիշելու համար։