11-ամյա կոմպոզիտոր ջութակահարուհի եւ վիրտուոզ դաշնակահարուհի Ալմա Դոյչերը Վիեննայում կբեմադրի իր օպերան, հայտնում է Associated Press–ը։ «Մոխրոտիկի» շնորհանդեսը կկայանա դեկտեմբերի 29-ին։

«Չեմ համբերում, թե երբ պատրաստ կլինի։ Երազումս տեսնում եմ, թե ինչպես կլինի դա բեմին»,– ասել է Ալման։

Ներկայացումը կկայանա դիրիժոր Զուբինա Մետայի գլխավորությամբ։

Բրիտանուհի Դոյչերը 6 տարեկանում գրել է իր առաջին սոնատը, իսկ առաջին օպերան՝ 7 տարեկանում։ Երբեմն դաշնակահարուհուն համեմատում են ավստրիացի կոմպոզիտոր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի հետ։

Ալմա Դոյչերը 2015–ին ներկայացրեց իր առաջին համերգը՝ հանդես գալով որպես ջութակով մենակատար։