ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամայի համար հագուստներ մոդելավորող ֆրանսուհի Սոֆի Տելլեն հրաժարվել է աշխատել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կնոջ՝ Մելանյա Թրամփի հետ։ Նոր առաջին տիկնոջ հետ աշխատանքից հրաժարվելու պատճառը Դոնալդ Թրամփի ոչ միանշանակ հայտարարություններն են եղել։ Այս մասին ասված է Տելլեի հղած բաց նամակում, փոխանցում է Life–ը։
«Ինձ համար պատիվ էր վերջին 8 տարում հագուստ կարել առաջին տիկին Միշել Օբամայի համար։ Ես հաջորդ առաջին տիկնոջ հետ չեմ համագործակցելու եւ նրա համար հագուստ չեմ ստեղծելու։ Նրա ամուսնու հայտարարությունները լի են ռասիզմով, շովինիզմով եւ մարդատյացությամբ, դրանք չեն համապատասխանում արժեքներին, որոնցով մենք առաջնորդվում ենք կյանքում»,– գրել է նա եւ գործընկերներին կոչ արել հետեւել իր օրինակին։




























