ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները սոցիալական ցանցերում հայտնել են, որ Starbucks սրճարաններում Թրամփի դեմ բողոքողների դեմ բողոքի ակցիա են կազմակերպում՝ #TrumpCup, հայտնում է BBC–ն։
Ակցիայի էությունն այն է, որ դրա մասնակիցները, Starbucks ըմպելիք պատվիրելով, հայտնում են ոչ թե իրենց անունը, այլ Թրամփի։ Այդպիսով՝ սրճարանների աշխատակիցները ստիպված են ամեն անգամ տալ Թրամփի անունը, երբ ակցիայի մասնակիցների մեկի համար ըմպելիք են պատրաստում։
Բողոքի ակցիան սկսվել էր այն բանից հետո, երբ այս շաբաթ համացանցում տեսանյութ էր հայտնվել, որտեղ Ֆլորիադայում Թրամփի կողմնակիցները մեկը Starbucks–ի բարիստային կշտամբում է՝ մեղադրելով նրան «սպիտակներին» վարկաբեկելու մեջ։ Ակցիայի մասնակիցներից մեկը Miami Herald–ին հայտնել է, որ սեւամորթ բարիստան իբր թե հրաժարվել է սպասարկել իրեն այն բանի համար, որ ինքը սպիտակամորթ է եւ Թրամփի համախոհը։
#TrumpCup հեշթեգը արագ տարածում է գտել համացանցում։




























