Ռուսաստանում ապագայի համար 51 մարդու մարմին է սառեցվել, հայտնում է Informing–ը։ Նշենք, որ այս պահին սառեցման մասին պայմանագիր է ստորագրել ավելի քան 200 մարդ։

«Կրիո Ռուս» ընկերության այցելուներն են դառնում, ոչ միայն Ուկրաինայի, Հոլանդիայի, Ավստրալիայի, Իտալիայի քաղաքացիները։

Ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ մարդիկ նման քայլի են դիմում բարդ վիրահատություններից առաջ կամ վիրահատվողների մահվան դեպքում։ Եթե նա ողջ է մնում, ապա ուղղակի հերթում սպասում է, նրա պայմանագիրը գործող է մնում։

Մարդիկ հույս ունեն, որ եթե մահանան եւ սառեցվեն, ապա որոշ ժամանակ անց գիտության զարգացման հետ իրենց նորից կյանքի կվերադարձնեն եւ կբուժեն մահացու հիվանդությունից։

Նշենք, որ պրոցեդուրան արժի մոտ 36 հազար դոլար։