ԵՏՄ–ն մեղմել է այն հարվածները, որոնք Հայաստանը ստացել էր ռուսական շուկայի կրճատման հետեւանքով։ Այս մասին նոյեմբերի 19-ին՝ Երեւանում Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստում, ասել է ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։
Նրա խոսքով՝ 2015–ին ռուսական շուկան փոխվել է. գնողունակությունը կրկնակի նվազել է։ «Անցյալ տարվա սկզբին մենք համապատասխան վերլուծություն կատարեցինք, պարզելու համար, թե ինչ կկատարվեր, մենք չմիանայինք ԵՏՄ–ին։ Մոլդովայի, Վրաստանի սցենարները հաշվի առնելով, եւ եթե այդ տրամաբանությունը գործեր նաեւ Հայաստանում, մենք արտահանման եւ տնտեսական հարաբերությունների շատ ավելի վատ ցուցանիշ կունենայինք»,– ասել է փոխվարչապետը։
![]() |
Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով: |
Վաչե Գաբրիելյանը նշեց, որ ԵՏՄ–ն՝ որպես տնտեսական կառույց, մեղմել է այն հարվածները, որոնք մենք ստացանք ռուսական շուկայի կրճատման հետեւանքով։ «Սակայն շուկաների կարգավորման տեսակետից Ռուսաստանի շուկայում իրավիճակը սկսում է փոփոխվել՝ սղաճը, տնտեսական աճը հաշվի առնելով, եւ մենք կարող ենք տեսնել լավ արդյունքներ»,– ամփոփեց Վաչե Գաբրիելյանը։





























