Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւն օրենք է ստորագրել, որն արգելում է անչափահասների հետ կրոնական ամուսնությունները (նիկեն): Այս մասին հաղորդում է ԱԿԻպրեսը:
Օրենքը քրեական պատասխանատվություն է սահմանում անչափահասների հետ կրոնական ամուսնությունների մասնակիցների համար, այդ թվում՝ հոգեւորականների եւ ծնողների: Օրենքը խախտելու համար 3-5 տարի ժամկետով ազատազրկում է նախատեսվում:
Անչափահաս տարիքում ամուսնությունը դպրոցներին աղջիկներին դուրս բերելու հիմնական պատճառներից է, որոնց մեծ մասն այլեւս չի շարունակում ուսումը: Դա նշանակում է, որ անչափահաս կանանց մեծ մասը դատապարտված է աղքատ կյանքի, քանի որ գումար վաստակելու նրանց հնարավորությունները սահմանափակվում են: Այս երեւույթը սպառնում է անչափահաս աղջիկների առողջությանը, նրանց բռնության եւ դաժան վերաբերմունքի վտանգի ենթարկում:




























