Օսլոյի համալսարանի գիտնականները հանգել են եզրակացության, որ ամենադժվար լեզուն պիրահան է, որով խոսում են Բրազիլիայի ամազոնյան ջունգլիաների բնակիչները: Այս մասին գրում է Planet Today-ը:

Այս լեզուն տարբերվում է նորվեգերենից եւ անգլերենից, միաժամանակ, դրանում հսկայական քանակությամբ սուլող հնչյուններ կան: Ցեղի անդամները միմյանց տարբեր ուղերձներ են սուլում, որոնք իրարից տարբերվում են մեղեդիով եւ հնչերանգով:

Բնակիչները շփման նման միջոց են ընտրել այն պատճառով, որ հնչյուններն առավել մեծ տարածության վրա են տարածվում, ինչն օգնում է ջունգլիներում մոլորվածներին:

Պիրահա լեզվում բայերը չեն հոլովվում, գոյականները եզակի եւ հոգնակի չունեն, ժողովրդի համար կարեւոր է բացառապես ասված նախադասության իմաստը: