ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը բոլոր երկրներին խորհուրդ է տալիս Երեխայի համաշխարհային օրը նշելու պրակտիկա մտցնել՝ ուղղված ամբողջ աշխարհում երեխաների բարեկեցությունն ապահովելուն:

Կազմակերպությունը կառավարություններին առաջարկել է այն նշել ցանկացած օր եւ ենթադրություն հայտնել, որ դա կնպաստի ազգերի միջեւ համերաշխության եւ համագործակցության ամրապնդմանը: Իսկ նոյեմբերի 20-ը նշվում է այն պատճառով, որ 1959 թվականի հենց այդ օրն է ընդունվել Երեխայի իրավունքների հռչակագիրը, իսկ 1989-ին՝ Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան:

ՄԱԿ-ի տվյալներով՝ ամեն տարի 11 մլն երեխա է մահանում՝ չհասնելով 5-րդ տարեդարձին, եւս տասնյակ միլիոնավոր երեխաներ ֆիզիկական կամ մտավոր խնդիրներ ունեն: