2016-ի կլիման ծայրաստիճան անբարենպաստ էր ձիթապտղի բերքի համար՝ անցած տարվա համեմատ  բերքը նկատելիորեն նվազել է բոլոր արտադրող երկրներում։ Իտալիայում հավաքվել է 30 տոկոսով, Թունիսում՝ 29 տոկոսով, Հունաստանում՝ 19, ու Իսպանիայում՝ 1 տոկոսով քիչ ձիթապտուղ, հայտնում է Kedem–ը։

Առաջ անբարենպաստ կլիմայի պատճառով ձիթապտղի մատակարարումների խնդիրներ կրկնվում էին յուրաքանչյուր 6-7 տարին մեկ, բայց վերջին ժամանակները դա ավելի հաճախ է տեղի ունենում։ Ձիթապտղի ու ձիթապտղի յուղի արտադրության նվազման ֆոնին դրանց պահանջարկն աճում է։ Եթե առաջ ձիթապտղի յուղի մոտ 60 տոկոսը մնում էր արտադրող երկրներում ներքին սպառման համար, ապա հիմա 40 տոկոսն է մնում։ Հիմա ավելի շատ ձիթապտղի յուղ է արտահանվում Ճապոնիա, ԱՄՆ, Հյուսիսային Եվրոպա ու Ռուսաստան։ Անցած տարի ձիթապտղի յուղի արժեքը կազմել է տոննայի համար 5900 դոլար, ինչը ռեկորդային ցուցանիշ է վերջին 18 տարիների համար։ 2017-ին դրա արժեքը կարող է ավելի շատ աճել։

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով: