Մարդկանց որոշ մասի համար շատ դժվար է հարաբերություններ կառուցելը, քանի որ նրանք մտերմության չափազանցված պահանջ ունեն, բավականին անկանխատեսելի վարքագիծ ու գերզգայուն են ամեն ինչ հանդեպ, հայտնում է Planet-today–ը։

Սակայն նրանց թվում է, թե ոչ թե իրենք, այլ աշխարհն է լի անկայունությամբ ու անորոշությամբ։ Իտալացի գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ գերզգայունությունն ու սեփական ապրումները վերահսկելու անկարողությունը կարող են տառապանքների պատճառ դառնալ։

Պարմայի համալսարանի գիտնականները հետազոտել են ինքնակարգավորման դերը որպես խառնվածքի բաղկացուցիչ, որը մարդկանց թույլ է տալիս հանուն իրենց նպատակների ձեռքբերման ճիշտ արձագանքել զգացմունքներին, իմպուլսներին ու մտքերին։ Նման մարդկանց մոտ հիասթափությունը ու ֆրուստրացիան պատասխան զգացմունքների ու տարերային արարքների պայթյուն են առաջացնում։

Իտալացի հետազոտողների տվյալներով պատճառներից մեկը, թե ինչու են այդ մարդիկ այդքան դժվար վերահսկում իրենց զգացմունքները, նրանց գերզգայունությունն է մերժման նկատմամբ, ընդ որում նրանք միշտ պատրաստ են իրենցից վանել մարդկանց։

Մերժումը, ըստ գիտնականների, ոչ միշտ է իրական։ Գերզգայուն մարդիկ մշտապես տրամադրված են հայտնաբերել նման նշաններ, ընդ որում նրանց շատ դժվար է համոզել, որ նրանց ենթադրությունները սխալ են։

Ցածր ինքնատիրապետումով, նաև մերժման նկատմամբ գերզգայուն մարդիկ մեծ խնդիրներ են ունենում հարաբերություններում, համարում են մասնագետները։ Եթե դուք չեք կարողանում ճնշել մերժմանը ձեր արձագանքը և ամենուր փնտրում եք մերժման նշաններ՝ չնայած նախադրյալների բացակայությանը, ապա ձեր զգացմունքները հաճախ անհիմն դուրս են գալիս վերահսկողությունից՝ սպառնալիք ստեղծելով ձեր հարաբերությունների համար։