Պաշտոնական վիճակագրության նախնական տվյալներով, հոկտեմբերին Հայաստանի արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալը տարեկան կտրվածքով 2․4 տոկոսով աճել է։ Հիշեցնենք, որ ընթացիկ տարում ամենաբարձր ցուցանիշը հունվարին էր՝ 14․5 տոկոսի աճ։ Սակայն այդ ռեկորդը մասամբ պարտական էր հաշվարկային ցածր բազային (տես գրաֆիկը)։
Չնայած հոկտեմբերի համեստ ցուցանիշին, ընթացիկ տարվա տասը ամիսները նշանավորվել են հայրենական արդյունաբերության արտադրանքի ծավալի զգալի՝ 6․5 տոկոսի աճով։ Իսկ ո՞ր ոլորտներն են ապահովել այդ աճը։ Այս հարցին պատասխանելու համար ավելի մանրակրկիտ դիտարկենք հունվար- սեպտեմբեր ամիսների տվյալները։ Այդ ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալը աճել է 7․1 տոկոսով։ Ընդհանուր ցուցանիշում հարաբերական աճից 2․3 տոկոսն ապահովել է մետաղական հանքաքարերի արդյունահանումը, 3․5 տոկոսը՝ վերամշակող արդյունաբերությունը, եւ 1․3 տոկոսը՝ էլեկտրաէներգիայի արտադրությունը։
![]() |
Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով: |
Մետաղական հանքաքարերի արդյունահանման երկնիշ աճը (14 տոկոսով հունվար- սեպտեմբերի ամիսներին) ուղղված էր համաշխարհային գների (առաջին հերթին պղնձի) անկման բացասական հետեւանքների հաղթահարմանը։ Եվ այսպես մաքսատան տվյալներով, հունվար –հունիս ամիսներին առաջատար ապրանքային խմբի՝ «պղնձի հանքաքարերի ու խտանյութի» արտահանման ֆիզիկական ծավալը աճել է 1․3 անգամ։
Իսկ ահա մաքսային արժեքով տարեկան կտրվածքով աճը չնչին էր՝ ընդամենը 1․2 տոկոս։ Ստացվում է, որ ապրանքի մեկ միավորի համար եկամուտը կրճատվել է։ Պատահական չէ, որ հունվար- սեպտեմբեր ամիսների արդյունքներով ոլորտի ֆլագմանը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, կտրուկ վատացրել էր իր դիրքերը Հայաստանի խոշորագույն հարկատուների վարկանիշում (անցած տարվա 2-րդ տեղից իջնելով 17-րդ տեղ)։
ԵՏՄ մյուս անդամ երկրներում արդյունաբերության գործերն ավելի վատ են։ Հոկտեմբերին Ռուսաստանի արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալը կրճատվել է տարեկան կտրվածքով 0․2 տոկոսով։ Սակայն հունվար- սեպտեմբեր ամիսներին ապահովված խորհրդանշական ( 0․3 տոկոսի) աճի ձևով «ամրության պաշարը» թույլ է տվել լավացնել ինը ամիսների պատկերը։ Արդյունքում արդյունաբերական ապրանքների ծավալի դինամիկան հունվար- սեպտեմբեր ամիսներին պահպանել է իր «պլյուսը» (աճ 0․3 տոկոսով):
Այս թվերը մի քիչ քողարկում են այս ոլորտում ռուսական տնտեսության խնդիրները։ Չէ՞ որ ընդհանուր ցուցանիշի աճը ապահովել է միայն վառելիքային էներգետիկ օգտակար հանածոների արդյունահանումը։ Այսինքն հիմնականում հում նավթի ու ու բնական գազի։ Իսկ ԵՏՄ մնացած անդամների արդյունաբերական ցուցանիշները մինուսային են։ Ղազախստանում արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալը հունվար- սեպտեմբեր ամիսներին կրճատվել է տարեկան կտրվածքով 1․7 տոկոսով, Բելառուսում՝ 1․5 տոկոսով, Ղրղզստանում՝ 0․6 տոկոսով։





























