Չնայած քննադատներն ասում են, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը առայսօր ոչ մի տնտեսական օգուտ չի տվել, սակայն ոչ ոք չգիտի, թե ինչ տեղի կունենար, եթե Հայաստանը ԵՏՄ-ին չանդամակցեր։ Այս մասին Bloomberg–ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը;
Նրա կարծիքով չանդամակցելու բացասական ազդեցությունը կարող էր ավելի մեծ լինել, մինչդեռ ԵՏՄ-ին անդամակցությունը չի խանգարում Հայաստանին առեւտուր զարգացնել ԵՄ-ի հետ։
![]() |
Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով: |
Բացի դրանից Հայաստանը ձգտում է առեւտրային հարաբերություններ զարգացնել Իրանի հետ։ Կարապետյանը նշել է, որ կարգադրել է մինչեւ դեկտեմբերի 25-ը մշակել Հայաստանի հարավային սահմանի մոտ ազատ տնտեսական գոտի ստեղծելու ծրագիր՝ զանազան ոլորտներում՝ այդ թվում գյուղատնտեսությունում ու սննդամթերքների արտադրության ոլորտում առեւտրային կապերի զարգացման համար։





























