Սփյուռքի նախարարությունը քննարկում է սիրիահայ գործարարների արտադրանքը իրացնելու նպատակով Երեւանի գետնանցումներում, մետրոյի կայարաններին հարող հատվածներում տարածքներ տրամադրելու հարցը; Այս մասին «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ նախագահ Լենա Հալաջյանի հետ հանդիպմանն ասել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Ինչպես հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից, քննարկվել են նաեւ տարիներ շարունակ Հայաստանում հաստատված սիրիահայերին բժշկական խորհրդատվություն մատուցած սիրիահայ բժիշկներին խրախուսելու հարցը, որոնք անվճար բժշկական օգնություն են տրամադրում իրենց հայրենակիցներին:
Նմանատիպ օգնությունները կազմակերպվում են ՀԲԸՄ-ի կողմից տրամադրած տարածքում եւ նրանց օգնությամբ էլ ձեռք է բերվել համապատասխան սարքավորումներ: Շուտով «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ն եւ ՀԲԸՄ-ն նախապատրաստվում են այդ աշխատանքներին տալ իրավակազմակերպական ձեւ եւ ծառայությունը դարձնել պոլիկլինիկական ծառայություն:




























