Հյուսիսային բեւեռում այդ վայրերին ոչ բնորոշ շոգ եղանակ է,  հայտնում են Դանիայի օդերեւութաբանական ինստիտուտի մասնագետները, փոխանցում է Informing–ը։

Փորձագետների խոսքով, հիմա, երբ Հյուսիսային բեւեռում բեւեռային գիշեր է սկսվել, այստեղ սովորաբար ուժեղ սառնամանիքներ են գրանցվում։ Սակայն, այս աշնան սկզբից օդի ջերմաստիճանը որոշ արկտիկյան շրջաններում բարձրացել է 20 աստիճանով։

Նոյեմբերին հյուսիսային բեւեռում սովորաբար 25 աստիճան սառնամանիք է։ Սակայն այս տարի գրանցվել է աննախադեպ տաքացում՝ ջերմաստիճանը ընդամենը 5-ի է հասնում ըստ Ցելսիուսի։

Մասնագետների խոսքով դա պայմանավորված է նրանով, որ Արկտիկայում այս տարի սառցածածկույթը շատ ավելի բարակ է, քան սովորաբար, ու այդ իմաստով ռեկորդային է։