Մեքսիկայի Հերերո նահանգում հայտնաբերվել է ինը մարդու դի՝ կտտանքների հետքերով, փոխանցում է Reuters–ը։

Տեղական իշխանությունների ներկայացուցիչները հայտնել են, որ 4 դիերի ոտքերը ու ձեռքերը կապված էին, եւս 5 մարդու աճյուններ պլաստիկ փաթեթների մեջ են եղել։ Գործակալությունը նշում է, որ Հերերոն համարվում է Մեքսիկայի «սպանությունների մայրաքաղաք», որտեղ թմրակարտելները պայքարում են թմրադեղերի ապօրինի շրջանառության երթուղիների վերահսկողության համար։