Հունվար- հոկտեմբեր ամիսների կտրվածքով վերջին հինգ տարիներին Հայաստանի արտահանման ծավալը աճել է 371 մլն դոլարով կամ 34․2 տոկոսով։ Իսկ ներմուծման ծավալը, հակառակը, նվազել է ՝ 758 մլն դոլարով, կամ 22․5 տոկոսով։ Արդյունքում մեր արտաքին առեւտրում բացասական սալդոն կրճատվել է 2․29 մլրդ-ով ՝ հասնելով 1․16 մլրդ դոլարի, իսկ ներմուծման ու արտահանման միջեւ հարաբերակցությունը 3․1 անգամից նվազել է մինչեւ 1․8 անգամ։

Այս տեղաշարժերը պայմանավորված են մի շարք գործոններով, որոնցից մի քանիսը մենք կնշենք։ Գաղտնիք չէ, որ ԵՏՄ շրջանակում Հայաստանի առեւտրի առյուծի բաժինը Ռուսաստանին է բաժին հասնում։ Մեր ներմուծման վարկանիշի վերին տողերում ռուսական ապրանքներն են, առաջին հերթին էներգակիրները ՝ բնական գազն ու նավթամթերքները։

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

Հինգ տարի առաջ՝ 2011-ի հունվար- հունիս ամիսներին, ռուսական գազի մաքսային գինը կազմում էր 188 դոլար 1 հազար խորանարդ մետրի դիմաց։ Ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 160 դոլար այդ նույն ծավալի դիմաց։ Այս հարցում դեր են կատարել թե ռուսական գազի համար մաքսատուրքերի չեղարկումը ( ԵՏՄ-ին Հայաստանի անդամնակցելուց հետո), թե ածխաջրածինների շուկայում համաշխարհային միտումները։ Միաժամանակ կրճատվել է ռուսական գազի ներմուծման ծավալը՝ 116․4 մլն խորանարդ մետրով, կամ 12․5 տոկոսով։

Երկու գործոնների ազդեցության տակ ռուսական բնական գազի մաքսային արժեքը նշված ժամանակաշրջանում նվազել է 44․8 մլն դոլարով։ Այդ գումարից ավելի քան կեսը՝ գրեթե 22․9 մլն դոլարը, ապահովվել է գների նվազման հաշվին։ Նկատենք, որ նշված ժամանակաշրջանում եղել են տարիներ, երբ ռուսական գազի մաքսային գինը բարձրացել է։ Բայց, քանի որ այստեղ համեմատությունները արվում են 2011-ի հետ, այդ թանկացումը հաշվի չի առնվել։

Մարդատար ավտոմեքենաները առաջվա պես ապրանքների ներմուծման ծավալով առաջին տասնյակում են, սակայն 3-րդ տեղից դրանք տեղափոխվել են 5-րդ։ Իսկ ներմուծման գումարային անկումը շատ ավելի տպավորիչ է եղել։ Ընթացիկ տարվա հունվար- հունիս ամիսներին մեր երկիր են ներմուծել 6․8 հազար մարդատար ավտոմեքենա, ինչը ուղիղ կրկնակի զիջում է 2011-ի նույն ժամանակաշրջանի ցուցանիշին։

Միաժամանակ նվազել է ներմուծվող ավտոմեքենաների միջին մաքսային գինը՝ 8․6 հազար դոլարից մինչեւ 4․9 հազար։ Արդյունքում մարդատար ավտոմեքենաների ներմուծման ծավալը կրճատվել է 74․4 մլն դոլարով կամ ավելի քան եռակի։ Եվ այսպես միայն երկու կարեւորագույն ապրանքների գծով ներմուծման ծավալը հինգ տարում նվազել է ավելի քան 119 մլն դոլարով։

Սմբատ Գրիգորյան