Ֆրանսիական Veolia կորպորացիան շահագրգռված է Հայաստանում աղբը բիոգազի վերամշակող կայան կառուցելու հարցում։ Այս մասին NEWS.am–ի թղթակցին հայտնել է Veolia-ի տարածաշրջանային փոխնախագահ Մալիքա Գենդուրան։
Հայաստան իրենց այցի ընթացքում ընկերության ներկայացուցիչները հանդիպել են Հայաստանի չինովնիկների հետ ու հաստատել աշխատանքի անցնելու իրենց պատրաստակամությունը, հավելել է նա։
![]() |
Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով: |
«Մենք կարող ենք անել շատ ավելին, քան պարզապես աղբը հավաքելը։ Մենք կարող ենք թափոններից էներգիա արտադրել։ Եվ մենք կարող ենք ավանդ ունենալ Հայաստանում վերականգնվող էներգիայի ու շրջակա միջավայրի պահպանության զարգացման գործում»,- հայտնել է նա։
Երեւանի Նուբարաշենի աղբանոցում թափոնների վերամշակման տենդեր մտադիր է հայտարարել քաղաքապետարանը՝ արդիականացման վարկային ծրագրի շրջանակում՝ ԵՄ դրամաշնորհային միջոցներով ու Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի ու Եվրոպական ներդրումային բանկի վարկային միջոցներով ։ 3 դոնորներն էլ 8-ական մլն եվրո են ներդնելու։ Չեխիայից տեխնիկական խորհրդականները , որոնց ընտրել է քաղաքապետարանը, արդեն հաստատել են աղբանոցում բիոգազ հավաքելու ու այն էլեկտրաէներգիայի վերամշակելու նպատակահարմարությունը։
Գենդուրիի խոսքով, ընկերությունը արդեն սկսել է նախագծի համար հնարավորությունների նախնական ուսումնասիրությունը ու սպասում է տենդերին, որը Երեւանի քաղաքապետարանը մտադիր է հայտարարել մինչեւ տարեվերջ։
2006-ից սկսած՝ Veolia-ն զբաղվում է Երեւանի ջրամատակարարումով, իսկ 2016-ի աշնանը շահել է տենդերը, որի համաձայն առաջիկա 15 տարիներին զբաղվելու է ամբողջ Հայաստանի ջրամատակարարումով։





























