Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանի` Արփա գետի Եղեգիս վտակի վրա նոր ՀԷԿ կառուցելու մասին որոշումը դժգոհությունների լուրջ ալիք է բարձրացրել մարզի Շատին գյուղի բնակիչների շրջանում:

NEWS.am-ի տեղեկություններով` շատինցիներն արդեն մի քանի օր է` բողոքի ակցիաներ են կազմակերպում` պահանջելով մարզային իշխանություններից արգելել նախկին մարզպետին կառուցել ՀԷԿ-ը:

Մեր տեղեկություններով` նոյեմբերի 29-ին մարզպետարանի աշխատակիցները ոստիկանների ուղեկցությամբ գնացել եւ կանգնեցրել շինարարությունը: Ասում են` ներկայիս մարզպետը ոչ թե գյուղացիների բողոքներն է հաշվի առել, այլ «հիշել» է իր հին կոնֆլիկտը Սերգեյ Բագրատյանի հետ:

Նշենք, որ նախկին մարզպետը մի քանի ՀԷԿ ունի մարզում: