Rand Europe ընկերության հետազոտության արդյունքների համաձայն՝ բրիտանացիների քնի պակասի պատճառով երկրի տնտեսությունը տարեկան 49․7 մլրդ դոլար է կորցնում, կամ ՀՆԱ 1․86 տոկոսը, հայտնում է Gazeta–ն։

Նշում են, որ ֆինանսական կորուստները պայմաավորված են կամ աշխատողների աշխատանքի արտադրողականության նվազումով կամ էլ աշխատանքից նրանց բացակայությամբ։ 

Նրանց մոտ, ովքեր օրական 6 ժամից քիչ են քնում, անսպասելի մահվան հավանականությունը 13 տոկոսով բարձր է, քան 7-9 ժամ քնողների մոտ։

Rand Europe -ի ավագ վերլուծաբան Մարկո Հեֆները նշեց, որ եթե օրական 6 ժամից քիչ քնող բրիտանացիները քնի տեւողությունը ավելացնեն գոնե մինչեւ 6-7 ժամ, ապա երկրի տնտեսությունը տարեկան լրացուցիչ 24 մլրդ ֆունտ կստանա։

Հետազոտության արդյունքների կապակցությամբ Rand Europe –ի փորձագետները կոչ են արել գործատուներին բացատրական աշխատանքներ իրականացնել աշխատակիցների շրջանում ու տեղեկացնել նրանք առողջ քնի կարեւորության, նաեւ բջջային սարքերի չափազանց շատ գործածելու վնասի մասին։ Rand Europe –ը նաեւ խորհուրդ են տալիս քնի ու հանգստի համար սենյակներ ստեղծել գրասենյակներում։ Քաղաքացիներին խորհուրդ են տալիս հետեւել քնի կայուն ռեժիմի ու ավելի շատ շարժվել օրվա ընթացքում։