Ռիո դե Ժանեյրոյում Օլիմպիական խաղերն ու ԱՄՆ նախագահական ընտրությունները 2016-ին Twitter–ում ամենաքննարկված թեմաներն են եղել, հայտնում է Associated Press–ը։
Ամբողջ աշխարհում օգտատերերը ակտիվորեն քննարկել են PokemonGo խաղը։ Բացի այդ, քննարկվող թեմաների թոփ-10–ում են հայտնվել Եվրո 2016—ը, «Օսկար» մրցանակաբաշխությունը, ԵՄ կազմից մեծ Բրիտանիայի դուրս գալու հանրաքվեն, ԱՄՆ նախագահի ընտրությունները։
Ամենահայտնի թվիթն է եղել իսպանացի գեյմեր elrubius–ի գրառումը։ Նրա «Limonada» հաղորդագրությունը 1.3 մլն ռեթվիթ էր հավաքել։ Երկրորդ տեղում է One Direction–ի Գարի Սթայլսի գրառումը, որը մեջբերել էր Թեյլոր Սվիֆթի երգից մի դրվագ։
ԱՄՆ նախագահական ընտրություններում պարտված Հիլարի Քլինթոնի գրառումը երրորդ տեղում է՝ 635 ռեթվիթ։





























