Ադրբեջանը շարունակում է համալրել խայտաբղետ սպառազինումների իր առանց այդ էլ ընդարձակ հավաքածուն։ Այս մասին հայտնել է ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը՝ NEWS.am –ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով հերթական արտասահմանյան սպառազինման գնման մասին ադրբեջանական լրատվամիջոցների հերթական հաղորդագրությունը, այս անգամ ուկրաինական «Տայպանովների» մասին է խոսքը։

«Վերջին զորավարժությունների ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-երը ցուցադրեցին շատ լայն սպեկտր, կարելի է ասել սպառազինման ակնառու տեսականի՝ ամեն ինչ ռազմական գույներով, յուրաքանչյուր մեքենայի վրա դրոշ է ծածանվում։ Ասես ոչ թե զորավարժութուններ էին, այլ շոու ՝ հոլիվուդյան լավագույն ավանդույթներով», - հեգնանքով նկատեց փորձագետը, հիշեցնելով, որ ԱՀ ԶՈւ-երում հենց միայն զրահամեքենաները տարբեր տեսակների են, իսկ որքան տարատեսակ է սպառազինումը, այդքան բարդ է դրանց սպասարկումը։

«Իսկ եթե լուրջ խոսենք՝ ակնհայտ է, որ ինչ–որ գեներալ որոշել է հերթական գնման հաշվին ձեռքները տաքացնել»,- նկատեց Արկադի Գրիգորյանը։