93 տարեկանում մահացել է բրիտանացի դերասան Փիթեր Վոնը, որը «Գահերի խաղը» սերիալում կերտել էր Սեւ ամրոցի մեյստեր, Էյմոն Տարգարիենի դերը, հայտնում է Sky News–ը՝ վկայակոչելով դերասանի գործակալին։

Վոնը նկարահանվել է ավելի քան 70 սերիալում եւ կինոժապավենում։ 1997 թվականին նրան առաջադրել էին Բրիտանական կինոյի եւ հեռուստատեսային արվեստների ակադեմիայի «Լավագույն դերասան» անվանակարգում։