Հայաստանը կարեւորում է երթեւեկության անվտանգության բարձրացումը: Այս մասին, դեկտեմբերի 8-ին, Մոսկվայում Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան երկրների տրանսպորտի նախարարների համաժողովի տնտեսական եւ սոցիալական  հանձնաժողովի 3-րդ  նստաշրջանի աշխատանքների ժամանակ իր խոսքում նշել է  ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նստաշրջանում ունեցած իր ելույթում Վահան Մարտիրոսյանն անդրադարձել է  կայուն տրանսպորտի զարգացմանը,  ավտոմոբիլային եւ երկաթուղային ճանապարհաշինությանը, «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարությանը, մուլտիմոդալ բեռնափոխադրումներին եւ մի շարք այլ օրախնդիր հարցերի։

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

Նախարարը հատկապես կարեւորել է երթեւեկության անվտանգության բարձրացմանը վերաբերող հարցերը։

«Մենք առանձնակի նշանակություն ենք տալիս ճանապարհային երթեւեկության անվտանգության բարձրացմանը, մասնավորապես,  անվտանգության կառավարումն ուժեղացնելուն եւ օրենսդրական բարեփոխումներին, միջազգային ավտոմոբիլային եւ երկաթուղային փոխադրումների ընթացակարգերի պարզեցմանը, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տրանսպորտային փոխկապակցվածության ամրապնդմանը»,- ասել է նախարար Վահան Մարտիրոսյանը։

Նստաշրջանի ընթացքում քննարկումներ են ծավալվել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կայուն տրանսպորտային կապի, տրանսպորտի զարգացման մասին նախարարների դեկլարացիայի եւ տրանսպորտի զարգացմանն առնչվող գործողությունների տարածաշրջանային ծրագրի հաստատման վերաբերյալ: