Ռումինիայում խորհրդարանական ընտրություններ են սկսվել։ Երկրում բացվել է 1254 ընտրատեղամաս, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Պատգամավորների պալատի  ու Սենատի 466 տեղերին 6․5 հազար թեկնածու է հավակնում։ 2004-ից հետո առաջին անգամ քվեարկությունն անցնելու է կուսակցական ցուցակներով, լինելու է ընտրողների մասնակցության  ու հանձնաժողովների կողմից ձայների հաշվարկի մշտադիտարկում։

Ընտրություններում գլխավոր մրցակիցներն են ձախցենտրիստական Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ու աջցենտրիստական Ազգային լիբերալ կուսակցությունը։ Սոցիալ-դեմոկրատները խոստանում են բարձրացնել աշխատավարձերը ու նվազեցնել հարկերը։ Լիբերալների գլխավոր խոստոմն է կոռուպցիայի դեմ պայքարը։

Հիմա Ռումինիայում իշխանության ղեկին տեխնոկրատների անկուսակցական կառավարություն է՝ վարչապետ, գյուղատնտեսության հարցերով նախկին եվրահանձնակատար Դաչիան Չոլոշի ղեկավարությամբ։