ExxonMobil նավթային կորպորացիայի ղեկավար Ռեքս Թիլերսոնը ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ համաձայն է զբաղեցնել ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը, այս մասին հայտնել է СNN հեռուստաընկերությունը։

Աղբյուրների տվյալներով՝ Թիլերսոնն ու Թրամփը հանդիպել են դեկտեմբերի 10-ին Նյու Յորքում։ ExxonMobil -ի ղեկավարը ենթադրաբար հայտնել է, որ իր համար պատիվ կլինի պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնելը։ СNN-ի փոխանցմամբ, Թիլերսոնը հեռացել է հանդիպումից՝ վստահ լինելով, որ Թրամփը հենց իրեն կընտրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար։

Աղբյուրներից մեկի խոսքով, Թիլերսոնի նշանակման մասին պաշտոնապես կհայտարարվի հաջորդ շաբաթվա կեսերին։ Թրամփի օգնականների կամ ExxonMobil–ի ղեկավարի կողմից դեռ չի եղել ոչ մի հրապարակային հաստատում։