Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը քվեարկել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ու երկրի սահմանադրական փոփոխությունների հարքավեում, գրում է Zanoza.kg-ն։
«Նոր սահմանադրության ընդունման դեպքում ես խոստանում եմ ստորագրել այն ու չկորցնել»,- ասել է Աթամբաեւը քվեարկությունից հետո լրագրողներին։
Նա շեշտել է, որ հիմա անձամբ է պատասխանատու դրա համար։
Հոկտեմբերին հանրապետության նախագահի աշխատակազմը պաշտոնապես հաստատել էր, որ Ղրղզստանի սահմանադրության բնօրինակ՝ պաշտոնական անձանց ստորագրություններով, գոյություն չունի։ Մինչ այդ պատգամավորները խնդրել էին տրամադրել գործող սահմանադրության բնօրինակը, բայց պարզվել էր, որ արդարադատության նախարարությունում ու նախագահի աշխատակազմում միայն փաստաթղթի կրկնօրինակներն են։





























