Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երեւանի Աբովյան եւ Կորյունի փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 28-ամյա Գոռ Պ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վերջինս հայտնել է, որ թիվ 46 երթուղու ավտոբուսի սրահում մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար:

Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն: