Beeline-ն աջակցել է Երիտասարդության եւ ուսանողների միջազգային կապերի ու փոխանակման հայկական կենտրոնի (ACE) միջոցառումների անցկացման շարքին:
Միջոցառումներն իրականացվում են աշխատանքային քննարկումների եւ հարցազրույցների տեսքով, որի նպատակն է ներկայացնել «Work & Travel» եւ «Internship» ծրագրերը, որոնք հնարավորություն են տալիս Հայաստանի ուսանողներին եւ երիտասարդ մասնագետներին ձեռք բերել աշխատանքային փորձ եւ մասնագիտական վերապատրաստում միջազգային կազմակերպություններում։ Միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ նաեւ հարցազրույցներ գործատուների եւ մասնակիցների միջեւ։
«Մենք իրականացնում ենք բազմաթիվ ծրագրեր, որոնք օգնում են երիտասարդներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը եւ հատկապես կարեւորում ենք այնպիսի ծրագրերի աջակցումը եւ իրագործումը, որոնք թվային տեխնոլոգիական լուծումների միջոցով նպաստում են երիտասարդների ապագայի կերտմանը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«ACE կազմակերպությունն իր խորին շնորհակալութունն է հայտնում Beeline-ի լայնաշերտ ինտերնետ կապի ապահովման եւ միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելու համար։ Շնորհակալություն ենք հայտնում նաեւ անձամբ գործադիր տնօրեն Անդրեյ Պյատախինին մեր խնդրանքին արագ արձագանքելու եւ դրական լուծում տալու համար», - նշեց ACE կազմակերպության նախագահ Արմեն Հայրումյանը:
Նշենք, որ Երիտասարդության եւ ուսանողների միջազգային կապերի ու փոխանակման հայկական կենտրոն հասարակական կազմակերպությունը (ACE) ստեղծվել է 1996թ-ին եւ իրականացնում է կրթական, մշակութային, մասնագիտական վերապատրաստման եւ աշխատանքային փոխանակման ծրագրեր։ Այն հանդիսանում է ամերիկյան CIEE կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:





























