Տրանսպորտի նախարարության երկու գերատեսչություններ՝ կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, կմիավորվեն: Այս մասին որոշումն ընդունվել է դեկտեմբերի 15-ին՝ կատավարության նիստում:
Նիստի ժամանակ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հայտարարեց, որ միավորվում են Տրանսպորտի նախարարության ծրագրերի իրականացման եւ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի իրականացման բյուրոները: Տրանսպորտային ծրագրերի իրականացման նոր կազմակերպության ստեղծմամբ հաստիքային աշխատատեղերը կկրճատվեն 46-ից մինչեւ 37, իսկ արտահաստիքային 19 միավորից կմնա 6-ը:
Արդյունքում՝ Տրանսպորտի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերը կկրճատվեն գրեթե 20 տոկոսով կամ 107 մլն դրամով (221 հազար դոլար):





























