Ազգային Ժողովի Կանոնակարգ-օրենքը որոշակի ուղղություններով բարելավման կարիք ունի: Այս մաիսն այսօր՝ դեկտեմբերի 15-ին, խորհրդարանում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը: Նա նշեց, որ հիմնական վերանայման կարիք ունեցող հիմնական դրույթը Ազգային Ժողովի վերահսկողության գործառույթին վերաբերող կետն է:

«Ազգային Ժողովի բարձր դերը ամրապնդելու համար, պետք է ապահովել մշտական հանձնաժողովներ, ապահովել նրանց կարողությունները, ստեղծել նրանց գործունեության համար լրացուցիչ երաշխիքներ: Առաջին անգամ է, որ Ազգային ժողովի վերահսկողության գործառույթ է դրվեում՝ ԱԺ-ն վերահսկողություն է սահմանում գործադիրի նկատմամբ,  մշտական հանձնաժողովները ստեղծվում են նաեւ խորհրդարանական վերահսկողության համար: Ցավոք, վերահոկողության համակարգում մեզ դեռ չի հաջողվել լիարժեք իրացնել խորհրդարանական վերահսկողության այն հայեցակարգը, որն ամրագրված է ՀՀ սահմանադրական փոփոխություններով: Մենք պետք է հասկանանք, որ խորհրդարանական վերահսկողությունն այելեւս սահմանադրական  դրույթ չէ եւ որեւէ մեկը կասկածի տակ չպետք է դա դնի:  Ինչպես  պետք է մշտական հանձնաժողովները գործադիրի մարմնի նկատմամբ վերահսկողություն սահմանել»,-ասաց նա:

Նա նշեց, որ Ազգային Ժողովը գործադիր մարմնի  նկատմամբ ունենալով վերահսկողական գործառույթ, գործադիր իշխանության կողմից իրականացվող ամբողջ քաղաքականության նկատմամբ լիազորված պետք է լինի իրականացնել  վերահսկողություն ամբողջ ծավալով. «Սա սահմանադրության ոգուն եւ բովանդակությանը չի համապատասխանում եւ մենք մտածելու բան ունենք»: