Հայաստանի պետական գերատեսչությունները, քաղաքացիների հարցումներին ի պատասխան, անբովանդակալից եւ տեսական պատասխաններ չպետք է տան։ Այս մասին դեկտեմբերի 15-ին կառավարության նիստում ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը։

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

Նրա խոսքով՝ նման պատասխանները հաճախակի են լինում, հատկապես, երբ վերաբերում են բյուջետային ծախսերի մեծացմանն ու նոր ծրագրերին։ Առանց այլ շահագրգիռ կառույցների հետ վերլուծությունների եւ քննարկումների կազմած բացատրությունները չեն ընդունվի, այլ կուղարկվեն լրամշակման։ «Նույն ձեւով նախարարությունները չպետք է աշխատանքային պլաններ կազմեն։ Գերատեսչություններին հանձնարարում եմ 2-3 օրում ավարտել ծրագրերի նախապատրաստումը։ Եկող շաբաթ նախարարություններում պլանային հանդիպումների ժամանակ մենք դա կքննարկենք»,– նշել է Կարապետյանը։