Մեկ ամսից կառավարությունը պետք է քննարկի սեփականաշնորհման նոր ծրագիրը: Այս մասին դեկտեմբերի 15-ին՝ կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Պետական հաստատությունների գործունեությունը համակարգող պետական գերատեսչություններին նա հանձնարարել է 3 շաբաթվա ընթացքում սեփականաշնորհման ցուցակի լրացումներ ներկայացնել: Այս գերատեսչությունների թվում են առողջապահության, գյուղատնտեսության, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունները:

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

Օբյեկտների հնարավոր սեփականաշնորհումը նորովի կկազմակերպվի՝ միայն ներդրումային ծրագրի մանրամասն նկարագրությամբ: Եվս մեկ շաբաթ հետո կառավարությանն առընթեր Պետական ունեցվածքի կառավարման կոմիտեն սեփականաշնորհման ծրագրում փոփոխությունների օրինագիծ կմշակի եւ կառավարությանը կներկայացնի: