Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել պետական ձեռնարկությունների մրցունակությանը: Այս մասին դեկտեմբերի 15-ին՝ կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
![]() |
Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով: |
Նա կառավարությանն առնընթեր Պետական ունեցվածքի կառավարման կոմիտեի պետ Արման Սահակյանին հանձնարարեց հաշվետվություն կազմել 2016-ին պետական ձեռնարկությունների շահութաբերության վերաբերյալ, հատուկ ուշադրություն դարձնել համանման մասնավոր ընկերությունների հետ դրանց համեմատական բնութագրերին: «Եթե որեւէ մասնավոր ընկերության ցուցանիշներն ավելի լավն են, քան պետականինը, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել եւ հասկանալ՝ ինչու»,- նշեց Կարապետյանը:





























