Տեղերում իշխանությունները պետք է շտկեն հանրակրթական դպրոցներում ստուգումների ժամանակ հայտնաբերված թերությունները: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Կրթության պետական տեսչության ստուգումներից հետո բացահայտված թերությունները պետք է վերացնել եւ 2 շաբաթվա ընթացքում արդյունքների մասին զեկուցել»,- ընդգծեց Կարապետյանը:





























