«Բատկիվշչինա» խմբակցությունը Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոյին հանել է իր ցուցակից։ Այս մասին ասվում է խմբակցության մամուլի ծառայության հայտարարության մեջ։

«Այս ժամանակահատվածն ապացուցեց, որ հենց ազգային պատգամավորի ու ԵԽԽՎ անդամի բարձր կարգավիճակն է հնարավորություն տվել Նադեժդայի հարցը բարձրացնել համաշխարհային ամենաբարձր քաղաքական մակարդակի վրա ու դա, ուկրաինական ժողովրդի պայքարի հետ միասին, ապահովել է նրա ազատ արձակումը»,- ասվում է հայտարարության մեջ։

«Բատկիվշչինա»-ում նշել են, որ «կյանքը ցույց է տվել, որ Նադեժդա Սավչենկոյի ու խմբակցության սկզբունքներն ու քաղաքական համոզմունքները չեն համընկնում»։