ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Վիետնամի պատերազմի վետերան պաշտոնաթող գեներալ–լեյտենանտ Քիթ Քելլոգին եւ Կոլումբիայի համալսարանի բժիշկ Մոնիկա Քրոուլիին ընտրել է նախագահին կից Ազգային անվտանգության խորհրդի կազմում։ Թրամփի անցումային թիմը հայտնել է, որ Քելլոգը կղեկավարի աշխատակազմը եւ կլինի խորհրդի գործադիր քարտուղարը, իսկ Քրոուլին կղեկավարի ռազմավարական հաղորդակցությունների բաժինը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
«ԱՄՆ–ը բացառիկ երկիր է, իսկ այդ երկու բացառիկ մարդիկ համաձայնել են կյանքի կոչել ընտրված նախագահի խոստումները եւ Ամերիկայի շահերը ամեն բանից վեր դասել»,– ասել է Թրամփի օգնական Մայքլ Ֆլինը։





























